«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ՀԷՑ-ն անցնում է ահաբեկչության. սակագինը 82 դրամ է

ՀԷՑ-ն անցնում է ահաբեկչության. սակագինը 82 դրամ է
16.02.2016 | 00:53

(բաց նամակ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին և տնօրեն Կարեն Հարությունյանին)


Սույն բաց նամակն ունի ևս մեկ հասցեատեր` ՀՀ կառավարությունը, որից էլ սպասենք խնդրի վերջնական և վերջնագրային կարգավորում։

«Իրատեսի» խմբագրությունը փետրվարի առաջին օրերից ահազանգեր է ստանում այն քաղաքացիներից, ովքեր սովոր են վաղօրոք վճարելու էլեկտրաէներգիայի և մյուս կոմունալ ծախսերի համար։ Պարզվում է` հունվար ամսվա էլեկտրաէներգիայի վարձը կրկնակի գերազանցում է դեկտեմբերի ցուցանիշը և՛ կՎտ.ժ-ով, և՛ գումարային դրսևորմամբ։ Գուցե պատահմունք է, թյուրըմբռնում կամ մեկ այլ բան է կատարվել, չէ՞ որ նոր սեփականատիրոջ «բարձրավոլտ» հավաստիացումների համաձայն` ՀԷՑ-ում կատարվում են հիմնարար փոփոխություններ դեպի դրականը (այս չարաբաստիկ կազմակերպությունն ունի տեր` Ռուսաստանի քաղաքացի, հռչակավոր միլիարդատեր Սամվել Կարապետյան)։ Մի խոսքով, ահազանգերը ահարկու բնույթ ստացան։ Հասկանալի է, «ահաբեկչական» համաճարակն է ճարակում երկիրը։ Հերթն ինձ էլ հասավ։ Այսպես, եթե նախատոնական դեկտեմբերին ընտանիքս ծախսել էր 130 կՎտ էներգիա, որի դիմաց հունվարին վճարեցինք 5294 դրամ, ապա հունվար ամսին, անկախ մեր կամքից, օգտագործել ենք 250 կՎտ։ Այսինքն, պետք է վճարենք մոտ 12000 դրամ։ Մի խոսքով, 2016-ը սկսվում է էներգետիկ ահաբեկչությամբ։ Բնականաբար, չեղարկում եմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նշյալ մոտեցումը, որով էլեկտրաէներգիայի սակագինը ոչ թե 41,78 դրամ է, այլ... 82 դրամ։
Մի խոսքով, պաշտոնապես դիմել եմ «ՀԷՑ» ՓԲԸ-ին` նամակով, ինչը խորհուրդ եմ տալիս նաև ահաբեկչության ենթարկված մեր ընթերցողներին։ Տոկուն եղեք և պատրաստվեք համաժողովրդական չեղարկման։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

╒ц╒цёц╒б╛цёц╒/1349339141">«Իրատես» թերթի արխիվից
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝  ձեզնից
Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝ ձեզնից